Մատչելիության հղումներ

Ալիև․ «Որոշ շրջանակներ կեղծ լուրեր են տարածում՝ վնասելով Իրանի և Ադրբեջանի հարաբերություններին»


«Որոշ շրջանակներ կեղծ լուրերի և ստի վրա հիմնված տեղեկատվություն են տարածում՝ վնասելով Իրանի և Ադրբեջանի հարաբերություններին», - այսօր Բաքվում, Իրանի նորանշանակ դեսպան Մոջթաբա Դեմիրչիլուի հավատարմագրերն ընդունելու ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Նման լուրերի տարածումը կատարյալ անհեթեություն է», - հայտարարել է Ալիևը՝ պնդելով, որ Ադրբեջանն առաջիններից մեկն էր, որ իր տեսակետը հայտնեց Իսրայելի և Իրանի միջև ծագած հակամարտության մասին։

Նախօրեին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ալիևին հորդորել է մանրակրկիտ հետաքննել հաղորդումները, որոնց համաձայն՝ իսրայելական անօդաչու թռչող սարքերը և ինքնաթիռները կարող էին Իրանի օդային տարածք մտնել Ադրբեջանի տարածքով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG