Հայաստանի և ԱՄԷ ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր

Հայաստանի արգործնախարար Արարատ Միրզոյանը և Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր:

Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի շուրջ:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների զարգացման տեսլականին և միջազգային կազմակերպություններում փոխգործակցության հարցերի:

2023 թվականին Հայաստանը և ԱՄԷ-ն ստորագրել են երկու երկրների քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին արձանագրություն։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՀ-ի և ԱՄԷ-ի քաղաքացիների համար վիզայի պահանջի փոխադարձաբար վերացման մասին արձանագրություն է ստորագրվել