Իրանը «երբեք չի հանձնվի» ԱՄՆ-ին, այսօր հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդն օրեր շարունակված լռությունից հետո։
Իրանի պետական հեռուստատեսությամբ հեռարձակված տեսանյութում, որը նրա առաջին ելույթն էր հունիսի 19-ից ի վեր, այաթոլլա Ալի Խամենեին պնդել է, թե ԱՄՆ-ն միջամտել է պատերազմին միայն այն պատճառով, որ «զգացել է՝ հակառակ դեպքում սիոնիստական ռեժիմը լիովին կոչնչացվի»։
ԱՄՆ-ն «ոչ մի օգուտ չի ստացել այս պատերազմից», ասել է նա, հավելելով՝ Իրանը հաղթանակ տարավ և «ապտակ հասցրեց Ամերիկայի դեմքին»։
86-ամյա գերագույն հոգևոր առաջնորդն ակնհայտորեն նկատի է ունեցել այս շաբաթվա սկզբին Կատարում ամերիկյան բազայի հրթիռակոծությունը Իրանի կողմից, որի հետևանքով մարդկային զոհեր ու լուրջ ավերածություններ չեղան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանի հավաստմամբ՝ Կատարում ամերիկյան ռազմակայանի վրա հարձակումն այդ երկրի հետ «կապ չունի»