Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի միջնորդությունը կքննի դատավոր Մասիս Մելքոնյանը, հայտնել է ձերբակալված հոգևորականի պաշտպաններից Երեմ Սարգսյանը:
Իրավապահները Շիրակի թեմի առաջնորդին մեղադրում են զանգվածային լրատվամիջոցներով իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով: Աջապահյանը մեղադրանքը չի ընդունում:
Դատավոր Մասիս Մելքոնյանի որոշմամբ օրերս կալանավորվել էր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը: Նա էլ մեղադրվում է ահաբեկչության ու իշխանության յուրացման հոդվածներով: